Իրական պատմություն, որն անհրաժեշտ է իմանալ «Խոստում»-ը դիտելուց առաջ. Time-ի անդրադարձը
Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին՝ ընդգծելով ֆիլմի հիմքում ընկած պատմական իրողությունները: Պարբերականը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունը համընկնում է Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:
«1915թ-ի հենց այդ օրը հարյուր հազարավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության կողմից, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը...Ցեղասպանություն տերմինը դեռևս մնում է վիճահարույց դեպքերից ավելի քան մեկ դար անց»:
Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվեց, ժողովրդին ենթարկեցին տեղահանությունների դեպի Սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացան:
«1914թ-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց երկրում», - ասված է հոդվածում:
Աղբյուրը նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որպեսզի Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն:
Նայև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր ելույթում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը:
«Ըստ Հակական ազգային ինստիտուտի տվյալների՝ առնվազն 26 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-հավելում է հեղինակը:
Հարակից հրապարակումներ`
- Ջենիֆեր Լոպեսը միացել է #KeepThePromise արշավին
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվելու է տարբեր աշխարհամասերում
- «Խոստումը» ֆիլմում կա սեր, կյանք, ճակատագիր, միաժամանակ՝ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն. Սամվել Թոփալյան
- The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
- «Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ
- Անդրե Աղասի. Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան