ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ Վայոմինգ նահանգը նախօրեին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով դառնալով ԱՄՆ 45-րդ նահանգը, որը պաշտոնապես ընդունում է 1915թ-ի իրադաձությունները որպես ցեղասպանություն:
Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում ճանաչել է Հայց ցեղասպանությունը և գովասանքի խոսքեր ասել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասցեին։
«Եվ Հայոց, և Հրեական ցեղասպանությունների վայրագություններն աներևեկայելի էին։ Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմությունը չպետք է կրկնվի», – Armenianweekly-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը։
Նահանգապետը նաև գոհունակությամբ է արտահայտվել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործունեության մասին և իր նամակն ավարտել է հետևյալ տողերով.
«Իմ մտքերը ձեզ հետ կլինեն, երբ միասնաբար մասնակցեք Կոլորադո նահանգի Կապիտոլիումում անցկացվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը»:
Նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը ողջունել են նաև նահանգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ակտիվիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին