YouTube-ը աշակերտներին կսովորեցնի պայքարել կեղծ նորությունների դեմ
Google-ը կթողարկի Internet Citizens կրթական նախաձեռնությունը, որը բրիտանացի դպրոցականներին կսովորեցնի պայքարել կեղծ նորությունների և համացանցում ատելության հռետորաբանության դեմ,- այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Venture Beat-ին։
Ծրագիրը կղեկավարի YouTube-ը՝ մի քանի բրիտանական կազմակերպությունների հետ։ Մեծ Բրիտանիայում Google-ի ներկայացուցիչ Նաոմի Գումմերը հայտարարել է, որ գործնականում բոլոր ինտերնետ-օգտատերերը գոնե մեկ անգամ բախվել են օնլայն բովանդակության հետ, որը շոկի մեջ է գցել կամ վիրավորել է նրանց, ինչն էլ իր հերթին անօգնականության զգացում է առաջացրել։
Այս ծրագրի շրջանում 13-18 տարեկան դպրոցականները կսովորեն, ինչպես ճիշտ պահեն իրենց համացանցում, որպեսզի չվնասեն իրենց և այլ օգտատերերի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան