Փաշինյանն ու Փոստանջյանը ստիպում են իշխանությանն աշխատել, չկորցնել զգոնությունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ոմանց Զարուհի Փոստանջյանի պահվածքն է հունից հանում, և նրանք հիշում են, թե ինչպես էր նա տեսախցիկի առաջ լեզու հանում։ Մյուսներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իջևանցի է՝ երևանցի չէ։ Երրորդները զայրանում են «Ելքի» բաղաձայն երգեցողությունից ու «Երևան ջան, ելք կա» վանկարկումներից։ Չորրորդները Զարուհու «Դեպի Արարատ» կարգախոսն են ծաղրում։ Հինգերորդներն ասում են՝ «սրանք ադեկվատ չեն, սրանց չի կարելի մայրաքաղաք վստահել»։
Բայց բոլորը միաբերան խոստովանում են, որ եթե Զարուհու և Նիկոլի մասնակցությունը չլիներ, այս ընտրությունները կդադարեին ընտրություն լինելուց։ Եթե Զարուհու և Նիկոլի նման օրիգինալ «խենթեր» մեզանում չլինեին, մեր կյանքը կդառնար միապաղաղ ճահիճ, իսկ Հանրապետականն ու Տարոն Մարգարյանը մատը մատին չէին տա։ Այդ նրանք են ստիպում իշխանությանն աշխատել, չկորցնել զգոնությունը և պայքարել մայրաքաղաքը «պահելու» համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին