Ավագանու ընտրություններին չմասնակցող ուժերը առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում. «Ժողովուրդ»
Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը մտադիր չեն սատարելու առաջադրվածներից որևէ մեկին: Բացառություն է, թերևս, ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության նոր ուղիներ է փնտրում. Ճիշտ է՝ այդ մասին նրանք պաշտոնապես չեն հայտարարել, բայց ակնհայտ է, որ ներքին կարգով կգործեն ՀՀԿ օգտին:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ճշտել է՝ իրենք ում են սատարելու: Ի պատասխան հարցման՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշել է. «Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկել կուսակցությունում, մեր կուսակիցները, համակիրներն իրենց ազատ կամարտահայտմամբ կարող են գնալ և իրենց ընտրությունը կատարել, որևէ նման մոտեցում չի լինելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում