«Փեթակ»-ի սեփականատերը պնդում է, որ իր տոնավաճառի աշխատակիցները չեն մասնակցել երեկվա ակցիային. «Հրապարակ»
Երեկ առավոտից տոնավաճառների մեծ խումբ աշխատակիցներ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում՝ պատճառն անսպասելի ստուգումներն են։ «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գրիգորյանը համոզված է, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող մարդկանց մեջ իր տոնավաճառի աշխատակիցներից չկան։
«Ես, ճիշտն ասած, տեղյակ չէի, հենց հիմա ճշտել եմ «Փեթակի» տնօրենի հետ, «Փեթակը» բնականոն իր հունով աշխատում է, «Փեթակից» մարդ չկա այնտեղ։ Այնտեղ, ասում են, ինչ-որ «Սուրմալուի» և «Առինջ մոլի» աշխատակիցներն են»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը։
Թերթի այն պնդմանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը ներկայանում են որպես «Փեթակի» աշխատակիցներ, Գրիգորյանն արձագանքել է․«Դուք ինքներդ կարող եք գնալ «Փեթակ», նայել-տեսնել՝ «Փեթակում» մարդ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան