Նախարարը շնորհակալություն հայտնեց Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ օժանդակության համար
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում
նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանրային քննարկում Գոշ լճի խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը բացի լրատվամիջոցների ներկայացուցիչներից ներկա էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներ:
Մինչ բուն քննարկմանն անցնելը՝ Արծվիկ Մինասյանը նշեց. «Բնապահպանության նախարարությունը պատրաստ է, ոչ միայն սահմանված օրենքներով վերապահված գործառույթները իրացնել, այլ բնական ռեսուրսների ամբողջ կառավարման համակարգը իսկապես դաձնել պետւթյան, սերունդների համար կայուն զարգացման հիմք»:
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին՝ իրենց ցուցաբերած կեցվածքի, օժանդակության ու աջակցության համար՝պետական մարմնին: Նախարարը նաև շնորհակալագիր հանձնեց Տիգրան Շահբազյանին՝ ակտիվ աշխատանքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր, եթե զբոսաշրջիկներին տանենք Գոշի լիճ, բարբարոսություն կտեսնեն. «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ
- «#ՀեռուԳոշից». արշավական-ակտիվիստների բողոքի ակցիան բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ
- Գոշ լճի տարածքում աշխատանքներն այս պահին դադարեցված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան