Աֆղանստանի ռազմական բազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 140 մարդ
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգում տեղակայաված ռազմական բազայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 140-ի:
«Լենտա.ռու» կայքի փոխանցմամբ, շատ են նաև վիրավորները, չի բացառվում է, որ զոհերի թիվն առաջիկայում կավելանա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 21-ին Մազարի-Շարիֆ քաղաքում տեղակայված բազայի տարածք են ներխուժել գրոհայինները: Սկզբում մահապարտ ահաբեկիչը ռումբը գործի է դրել դարպասների մոտ, ապա ծայրահեղականները մուտք են գործել բազա:
Պատասխան կրակի հետևանքով զոհվել են նաև գրոհայիններ: «Թալիբան» խմբավորումն արդեն հայտարարել է պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին: