«Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը մատնանշել է մայրաքաղաքի խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծումները:
Ըստ ծրագրի, ժամանակակից շրջանում Երևանի ճարտարապետական զարգացման գլխավոր խնդիրներն են՝ քաղաքաշինության հիմնական հայեցակարգի մշակումը, մանրակրկիտ պլանավորման նախագծերի մշակում, կառուցապատման ճարտարապետանախագծային և ծավալատարածքային լուծումների մշակումը, քաղաքաշինական մոտեցման առաջնահերթության վերականգնումը, հնի և նորի համադրության խնդիրների վերհանում, անսամբլային ճարտարապետության սկզբունքների վերածնունդը, գեղարվեստական չափանիշների ճշգրտումը, Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի ընդունումը:
«Երևանում առկա են հազարավոր բարձրահարկ շենքեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին: Բացի այդ` կան նաև տարբեր աստիճանի մի քանի տասնյակ վթարային շենքեր»,-նշում է կուսակցությունը:
Կուսակցության նախընտրական ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ: