Կանադայի վարչապետ.Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Horizonweekly.ca-ից:
«Այս օրը մենք հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ հայ ժողովրդի կրած ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:
Այս օրը հարգանքի տուրք ենք մատուցում մարդկանց հիշատակին, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն կամ տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:
Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունից, միասնական են հանդիսավոր հիշատակման գործում և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահեցնելով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ», - ասված է վարչապետ Թրուդոնի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին