Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի իշխանությունը կրոնի նկատմամբ մեծ դավաճանություն է գործել
Իսլամական խաղերի անցկացումն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները կոծկելու միջոց են,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասել է Ադրբեջանի հարցերով իրանցի փորձագետ Համեդ Սոլթանփուրը:
Իրանցի փորձագետը, անդրադառնալով Բաքվում անցկացվող իսլամական խաղերին, մասնավորապես ասել է. «Ադրբեջանում մի շարք հոգևորականների, ինչպես նաև Նարդարանի դեպքերին առնչվող մասնակիցների նկատմամբ անարդարացի դատական որոշումներ են կայացվել: Դա մարդու իրավունքների բացահայտ խախտում է»:
Շարունակելով խոսքը՝ Սոլթանփուրը հավելել է. «Ադրբեջանցիներից շատերն Իլհամ Ալիևի իշխանության՝ կրոնի ու մշակույթի նկատմամբ գործած դավաճանության մասին տեղյակ չեն: Իլհամ Ալիևի իշխանությունն Ադրբեջանի հասարակության նկատմամբ մեծ դավաճանություն է գործել»:
Անդրադառնալով Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին՝ Համեդ Սոլթանփուրը հավելել է. «Մտահոգիչ է այն փաստը, որ Սաուդյան Արաբիան ողջունել է իսլամական խաղերի անցկացումը: Իրանն Ադրբեջանում լուրջ դերակատարություն է ունեցել և ներդրումներ կատարել, սակայն Սաուդյան Արաբիայի՝ Ադրբեջանին տրամադրած ֆինանսական և ռազմական օգնությունն Իրանի համար դիտվում է որպես սպառնալիք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան