
Լևոն Արոնյանը՝ «Գրենկե Չեսս Կլասիկ» գերհզոր մրցաշարի հաղթող
«Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել Հոու Յիֆանի նկատմամբ: Այսպսիով, տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ՝ Արոնյանն անհասանելի է դարձել մրցակիցների համար և դարձել է «Գրենկե Չեսս Կլասիկ» գերհզոր մրցաշարի հաղթող:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցել մոտակա 2 մրցակիցներից՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 3-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանայից:
Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը գլխավորեց GRENKE Chess Classic-ը
- Լևոն Արոնյանը հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին
- Մագնուս Կարլսեն – Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով
- Լևոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի առաջին տուրում կխաղա Գեորգ Մայերի հետ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին