Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականագնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաև շինարարության ոլորտի զարգացմանը: Այդ համատեքստում, վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կոնդ և Ֆիրդուս թաղամասերի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Նախարարը՝ Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի մասին
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- 20 բնակարան հանձնվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- «Հին Երևան»-ը շուկայի նման մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր են. Տուրօպերատորի մտահոգությունները
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է