Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանարապետական ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու ցուցակում ընդգրկված թեկնածուներն այսօր՝ քարոզարշավի երկրորդ օրը հանդիպեցին Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:
Երևան քաղաքի գործող ավագանու անդամ, ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ Լևոն Իգիթյանը ելույթը սկսեց պատմելով իր ու տաքսու վարորդի այսօրվա խոսակցության մասին:
«Ինքն ընդդիմադիր էր, երբ որ տեղ հասանք, դառավ մեր կողմնակից: Ես իրեն մի հարց տվեցի՝ քանի տարի ես տաքսի քշում: Ասեց 25 տարի: Ասեցի, եթե տեսաբանը, որ երբեք տաքսի չի քշել, բայց անընդհատ քո աշխատանքի մասին խոսում է, քննադատում է, որ սխալներ ես անում: Պատասխանեց՝ բա գործ անողը պետք է սխալվի: Ասեցի՝ ես է՝դ պատճառով եմ այս թիմի մեջ, որովհետև շուրջ տասը տարի տեսնում եմ Տարոն Մարգարյանի կարիերայի հզոր աճը»,-ասաց Իգիթյանը:
Ճարտարապետն ասաց, երբ Տարոն Մարգարյանին ավանցիները քաղաքապետարան էին ճանապարհում, լացում էին:
«Ես սիրում եմ մարդկանց, ովքեր աշխատանքից չեն փախչում: Ղեկավարում է հիմնարկ, բայց բոլորից շատ աշխատանքն ինքն է անում: Նույնիսկ իր մոտիկ մարդկանց աշխատանքից հեռացրել է, մտերմություն է անում, բայց աշխատանքից հեռացրել է»,-ասաց Իգիթյանը:
Նա մի բան հասկացել է. «Ինձ համար մրցակցությունը բացառվում է: Տարիներ շարունակ խոսացողները եկել են մրցելու մի մարդու հետ, ովքեր տարիներ շարունակ աշխատում է: Խոսող շատ կա, գործ անող քիչ կա: Ձեզ գործ անո՞ղ է պետք, թե խոսող: Ես ձեզ կոչ չեմ անում Մարգարյանի կողմնակից լինել, կոչ եմ անում մտածել»:
Կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը դիմելով երևանցիներին խոստովանեց, առաջին անգամ բեմում խոսում է, կարճ է լինելու:
«Հավատում եմ Տարոն Մարգարյանին, ոչ թե որ ճանաչում եմ նրա հորը, ոչ թե նրա համար, որ բարեկարգել է բոլոր երաժշտական դպրոցները, անվճար դարձրել մանկապարտեզները, հավատում եմ նրան, քանի որ իր հետ խոսելուց առաջինը նշում է ոչ թե արածները, այլ պրոբլեմները»,-ասաց Երզնկյանը:
Նա հույս հայտնեց, որ մայիսի 14-ին երևանցիները ճիշտ ընտրություն կանեն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ չորս տարի առաջ ներկայացրել են «Ավելի լավ Երևան» ծրագիրը, այսօր ունեն համեմատած ավելի լավ Երևան:
«Բայց դա չի նշանակում, որ անելիքներ չկան: Անելիքները շատ են: Այս տարիների ընթացքում մեր թիմը գրանցել է բոլոր խնդիրները, ուսումնասիրել է, ներառել ծրագրում: Այսօր այս փորձառու թիմը ներկայացրել է Երևան քաղաի զարգացման ծրագիրը»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով, ծրագրում շատ խնդիրների ու հարցերի լուծումներ ու պատասխաններ կան:
«Ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է այս հարցերը լուծել: Բնակիչների համար առաջանհերթ խնդիրներից է համատիրությունների աշխատանքը, կառավարման ոլորտը, մենք հետևողական ենք լինելու, իրականացնելու ենք նաև օրենսդրական փոփոխություններ: Ձեր օգնությամբ ու վստահությամբ կարող ենք այդ խնդիրները լուծել: Ես վստահ եմ, որ երևանցին վստահում ու ընդունում է աշխատող մարդուն, սրտացավ թիմին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- Տարոն Մարգարյան. Լավ տրանսպորտ ունենալու համար պետք է խնդրենք մեր քաղաքացիներին մի քիչ համբերեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան