Ավստրալիայի հայ համայնքը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը. Skynews
Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ նախօրեին երթ են կազմակերպել Սիդնեյի Հայդ այգուց դեպի Շրջանաձև ափ: Skynews.com.au-ի փոխանցմամբ՝ երթին մասնակցող ցուցարարները Ավստրալիայի իշխանություններին կոչ են արել «Թուրքիայում 100 տարի առաջ հայերի զանգվածային կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն»:
Պարբերականը նաև զրուցել է ցուցարարների հետ և ներկայացրել նրանց հիմնական պահանջներն ու կոչը: Մասնավորապես՝ Արա Մեգերդիչյանը Skynews-ին հայտնել է, որ իր պապը 1915թ-ից հետո որբ է մնացել, և նույնիսկ 102 տարի հետո դա շարունակում է հուզել ողջ ընտանիքին:
Նա ասել է, որ ցանկանում է՝ Թուրքիան ու ողջ աշխարհը, այդ թվում՝ իր ծննդավայր Ավստրալիան, ճանաչեն այն, ինչ տեղի է ունեցել 102 տարի առաջ: