«Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 255 թեկնածուից ընտրել է 5 հավակնորդի: Այդ պրոցեսը կազմակերպվում է տարբեր փուլերով, առաջին հերթին փորձագետներն են նայում, կազմվում է երկար ցուցակ, հետո հանձնաժողովն ընտրում է հավակնորդներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանաիկ ասաց Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այլ հավկնորդներ չեն ընդգրկվել: Խոսքը հիմնականում վերաբերում էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:
Ռ. Վարդանյանն ասաց, որ թեկնածուներից երկուսը մահացել են. «Բժիշկ Լիզա Գլինկան էլ էր ներկայացված թեկնածու: Ցավակցում ենք այդ մարդկանց բարեկամներին: Ցավալի է, որ նման մարդիկ մահանում են, մեզ հետ չեն: Բայց մեզ մոտ ապրող մարդկանց թեկնածությունն է նայում»:
Դիտարկմանը, եթե բժիշկ Լիզան և «Հաց բերողը» կենդանի լինեին, կընդգրկվեի՞ն հավակնորդների ցանկում, նա նշեց. «Չեմ կարող ասել, շատ բարդ ու խորը համակարգ կա, տարբեր չափանիշներ կան:
255 թեկնածուի պատմությունն էլ, որ կարդում ենք, հիանում ենք, թե ինչ են արել: Հնարավորություն ունենայի բոլոր 255-ին էլ կտայի ամեն ինչ, որ դառնային մարդկանց համար օրինակ, բայց դա անհնարին է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին