Եվրոպայի առաջնություն. Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում
Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ավարտվել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ նախօրին՝ մրցման վերջին օրը, հենացատկեր վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (14.583 միավոր):
Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը (14.933 միավոր):
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է վեց մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը և Վիգեն Խաչատրյանը: Նրանցից միայն Մերդինյանին է հաջողվել կանգնել պատվո հարթակին` դառնալով բրոնզե մեդալակիր: