Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո չպետք է բավարարվենք միայն վերապրումով: Պետք է աշխատենք ուրիշ ազգերի համար դառնալով օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Ավրորա նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Ես լավատես եմ: Կարծում եմ, Հայաստանը պետք է ունենա հնարավորություն, կամք: Նրա ապագան փայլուն է»,-ասաց նա:
Աֆեյանի խոսքով, ժամանակի ընթացքում, թե Հայաստանի իշխանությունները, թե հասարակությունը պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր:
«Կարծում եմ, այդ քայլերն արվում են: Հիմա բոլորս անհամաբեր ենք: Տարիներ շարունակ ցանկացել ենք անկախ երկիր ունենալ, հիմա ուզում ենք շուտով դառնանք եվրոպական երկիր: Չեմ ասում, որ անելիքները քիչ են, բայց կարծում եմ, որ հիմա որոշ քայլեր արվում են ու դեռ արվելու են»,-նշեց Աֆեյանը:
Նրա խոսքով, այս օրերին հատկապես պետք է կենտրոնանալ հարցի վրա, թե Ցեղասպանության նահատակները ինչ կուզեին ազգի կայացման համար:
«Պետք է այդ հարցը տանք ու այդ քայլերով շարունակենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին