ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են. Ա. Մինասյան
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու բանակցությունները վերջնական փուլում են, առաջիկայում այդ մասին երկու կողմն էլ հայտարարությամբ հանդես կգան: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, օրենքով նախատեսված կարգով մինչև նոր խորհրդարանի առաջին նիստն ամեն ինչ հստակ կլինի:
«Նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ էր, այսօր ընդամենն որոշակի ճշգրտման խնդիր կա, որովհետև ընտրություններից հետո և նաև որոշակի այն նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները նոր, լայն թափով առաջ տանելու տեսակից նոր ձևակերպումների անհրաժշտություն կա»,- նշեց նա:
Հարցին, թե ձևակերպումների մեջ փոփոխվո՞ւմ է նախարարական, մարզպետերի պորտֆելների քանակը, Ա. Մինասյանն ասաց. «Նախկինում էլ չի եղել, կարծում եմ ներկայումս էլ չի լինի կոնկրետ որևէ նախարարություն կամ քվոտայի մասին որևէ դրույթ, որովհետև ի վերջո մենք երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք ավելի հզոր բարեփոխումներն առաջ տանող միավոր, այլ ոչ թե առանձին, ներքին վերաբաժանման խնդիր դնենք, որովհետև անկախ նրանից երկու, երեք, թե յոթ պորտֆել է, միևնույնն է պատասխանատվությունը կրում ես ողջ քաղաքականության և ծրագրերի համար»:
Պատասխանելով հարցին, թե ձեզ տեսնում ենք օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում, բնապահպանության նախարարն ասաց. «Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես սա համարում եմ այն ոլորտը, որը ոչ միայն պետք է զարգացման նոր թափ հաղորդի, այլ նաև դառնա երկրի կայուն զարգացման հենասյունային գերատեսչություններից մեկը: Դրա բոլոր հիմքերը, նաև միջազգային փորձառությունը, տնտեսական պրակտիկ մեխանիզմները կան: Այդ տեսակից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը շատ ավելի օգտակար կարող է լինել երկրի համար, քան պառլամենտում, չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը»:
Հարցին, թե Երևանու ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն չի մասնակցում, արդյո՞ք ձեր ընտրազանգվածին ուղղոդելու եք ընտրել որևէ քաղաքական ուժի, Ա. Մինասյանն ասաց. «Գերագույն մարմնում այդ հարցը դեռ չի քննարկվել: Բայց այն քաղաքական համաձայնությունը, ծրագրային մոտեցումները, որոնք ներկայամս ունենք, կարծում եմ այդ ձևաչափը չի խաթարվի, այսինքն մենք կաջակցենք այն ծրագրերին, որոնք որ մեր մեծ ռազմավարական համագործակցության շրջանակներում ապահովելու են նաև մայրաքաղաքի զարգացումը»:
Հարակից հրապարակումներ`
- Թե հիմա Թուրքիան երբ կխոստովանի, մեղքն իրա վիզը. Մանվել Գրիգորյան
- Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան