ԵԽԽՎ նախկին նախագահ․ Պետք է անհապաղ ստեղծել կոռուպցիայի հետաքննության մեխանիզմներ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Բավական դրամատիկ մեկնարկից հետո, երբ պատգամավորները պահանջեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտի հրաժարականն ու նրան դուրս հանեցին դահլիճից, ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ քննարկում՝ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումների թեմայով։
ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորն իր խոսքում ասաց, որ ուղղակի ցնցված է՝ տեսնելով, թե ինչ է կատարվում վեհաժողովում։
«Մենք պետք է անհապաղ ստեղծենք կոռուպցիոն պնդումները հետաքննելու մեխանիզմ, որը պետք է ստեղծված լիներ շատ ավելի շուտ»,-ասաց Անն Բրասյորը։
ԵԽԽՎ նախկին նախագահը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկու ներկայացրած առաջարկը կատարյալ է, որով առաջարկվում է ստեղծել արտաքին, անկախ հետաքննության մեխանիզմ։
Panorama-ի հարցին, թե ինչ է կարծում, ինչպիսի զարգացում կունենա Պեդրո Ագրամոնտի ինփիչմենտի գործընթացը, Անն Բրասյորն ասաց, որ որպես պարոն Ագրամոնտին նախորդած նախագահ չի ցանկանում մեկնաբանել այս հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան․ Ապրիլի 24-ին մենք «ցեղասպանեցինք» Ագրամոնտին
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
- Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան