Ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ամենամյա «Ծաղկահավաքը»
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 26-ին, 09:00-18:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերից։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ծիծեռնակաբերդում «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը՝ ապրիլի 27-28-ին
- Ավանդական ծաղկահավաք` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում
- Ապրիլի 27-ին` Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում
- «Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա