
Կիպրոսի կառավարությունը դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը
Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադեսը վճռականորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Cyprus Mail»-ը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարածված գրավոր հայտարարության մեջ կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունը զազրելի հանցագործություն է անվանել և մարդկության պատմության ամոթալի գլուխ:
Նա ընդգծել է, որ «կառավարությունը Հայաստանի ժողովիդի նկատմամբ համակրանք է արտահայտում ու կրկին հայտարարում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն՝ իր ամբողջական աջակցության մասին»: