Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին. դերսիմահայ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է՝ ազգային փոքրամասնությունների թշնամին, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին։ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ այսօր կայացած զրույցում այս մասին ասաց դերսիմահայ, Հովհաննես Օհանյանը։
«Ծնողներս միշտ պատմել են՝ ովքեր ենք մենք։ Ես միշտ իմացել եմ, որ հայ եմ։ Այժմ կրկին վերադարձել եմ արմատներիս, իսլամ դավանելուց հետո վերստին քրիստոնեություն եմ ընդունել, այժմ Դերսիմի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու անդամ եմ»,- ասաց նա։
Հովհաննես Օհանյանի խոսքով, Հայաստանը կամ հայերը որևէ բան անելու պետք չունեն, որպեսզի աշխարհը ճանաչի Ցեղասպանությունտ։ Աշխարհն այսպես թե այնպես գիտի այդ մասին։ Բոլորը կամաց-կամաց կճանաչեն այդ փաստը, նույնիսկ թուրքերը»,- վստահություն հայտնեց դերսիմահայը։