Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
- «Համահայկական նվագախումբը» կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը