Զարուհի Փոստանջյան. Պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների համար
«Հայ-թուրքական արձանագրությունների տակից պետք է հանվի Հայաստանի ստորագրությունը»: Լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
«Իրավունքի ուժով մենք պետք է ճանչենք պահանջատիրությունը: Դրա վերաբերյալ ես ներկայացրել եմ երեք օրինագիծ»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Փոստանջյանի խոսքով, այսօր Հայաստանը չպետք է սգա, պետք է ներկայացնի իր պահանջները, ճանաչի իր իրավունքները:
«Մենք վերածնվել ենք, վերածնունդը շարունակելու ենք: Սգալ ու պետություններից պահանջել ճանաչում, արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք հատուցում մեր կրած վնասների, դրանք և նյութական են, և բարոյական, և տարածքային: Սա պետք է լինի մեր քաղաքականության ու արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Չպետք է լռենք, այլ պետք է պահանջենք մեր իրավունքների ճանաչում»,-ասաց նա:
Փոստանջյանը նշեց, որ ինքն էլ կողմանկից է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. «Բայց Թուրքիան առաջ է քաշում ոչ միայն նախապայմաններ, այլև մեծ ախորժակ ունի»:
Նրա խոսքով, բռնակալ Էրդողանին էլ առաջիկայում սպասում է նույն ճակատագիրը, ինչպես եղավ շատ բռնապետների դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են. Ա. Մինասյան
- Ռաֆիկ Մանսուռ. Չեմ կարող նախագահ Թրամփից առաջ անցնել
- Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան