Ուզում եմ Հայաստանը ներկայացնել ոչ այն կողմից, ինչը տեսանելի է համացանցում. ավստրիացի լրագրող
«Առաջին անգամ եմ ռեպորտաժ պատրաստում Հայաստանի մասին և ցանկանում եմ ձեր երկիրը ներկայացնել բոլոր ասպեկտներից», - այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ավստրիայի համար մեկ ռադիոկայանի լրագրող Բրգիտե Վոյկովիչը։
Նա նշեց, որ առաջիկա մեկ շաբաթում Ավստրիայում լինելու են հայկական օրեր։
«Ուզում եմ Հայաստանը ներկայացնել ոչ թե այն կողմից, ինչը միայն տեսնում են համացանցում՝ Հայաստան բառը փնտրելիս, այլ ճանաչելի դարձնել բոլոր կողմերից՝ չէ՞ որ հայ ազգն ունի մեծ կոմպոզիտորներ, նկարիչներ գիտնականներ»։
Նա պատմեց, որ 100-ամյակին իր կոլեգան այցելել է Հայաստան և ռեժորտաժ է պատրաստել ցեղասպանությունը վերապրած կնոջ հետ, ներկայացրել իրականում եղած դեպքերն ու ընթացը, պատմական փաստարկները։
Լրագրողների հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստարկները բավարար չեն, որ միջազգային հանրությունը ճանաչի այն, ավստրիացի լրագրողը պատասխանեց. «Իհարկե այս ամենը, ինչ որ կա ավելին են, քան ապացույցներ, բայց ցավոք, դա քաղաքականության հարց է։ Սակայն հասարակ մարդկաց ազդեցությունը ևս կարող է մեծ լինել, հասուն հասարակություն ունենալու դեպքում կարելի է հասնել շատ մեծ հաջողությունների»։