Իրանում Թուրքիայի դեսպանության առջև իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել
Իրանում Թուրքիայի դեսպանության առջև իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր իրանահայերն Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը բողոքի ցույց են անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:
Ցուցարարների պարզած պաստառների վրա հետևյալ կոչերն են գրված. «Թուրքիայի հանցագործ քաղաքականությունն այսօր Սիրիայում է շարունակվում», «Թուրքիան հանցագործություն է կատարում, Միացյալ Նահանգները՝ աջակցում», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը հայերի արյունն է» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան