«Պահելով խոստումը». The Huffington Post
Մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներ՝ չնայած Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության, բավականաչափ հետևողականություն են դրսևորում Հայոց ցեղասպանությանն առնչվող տեղեկատվությունը ներկայացնելու գործում: Այս մասին Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում տեղ գտած իր հոդվածում գրում է հոդվածագիր, քաղաքական ակտիվիստ Լենս Սիմենսը:
«Լինելով պատմության և քաղաքական գիտությունների մասնագետ, ես չեմ հիշում մի դեպք, որ ուսումնառության ընթացքում լսած լինեի հայերի ցեղասպանության մասին: Այդ մասին իմացա միայն 1980-ականներին, երբ աշխատանքի էի անցել ԱՄՆ սենատում», -գրում է հեղինակը:
Անդրադառնալով վերջերս լույս տեսած «Խոստումը» ֆիլմին՝ Սիմենսը նկատում է, որ հանդիսատեսի մեծ մասը ֆիլմի տոմսը կգնի մարդկության պատմության մութ էջերից մեկը բացահայտելու համար, բայց իր ցանկությունն այն է, որ մարդիկ ֆիլմը դիտելու գնային պատմամշակութային տեսանկյունից միջազգային կարևորություն ունեցող հարցին ծանոթանալու համար: Ֆիլմը կարևոր հայտարարություն է՝ արված կարևոր հարցի շուրջ և աշխարհի համար չափազանաց կարևոր ժամանակահատվածում:
Սիմենսը՝ նկատելով, որ պատմությունից դասեր քաղելու դեպքում հնարավոր է լուծում գտնել ներկայում առկա աշխարհաքաղաքական խնդիրներին, կոչ է անում Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ առերեսվել դրան ու փորձել լուծումներ գտնել:
«Արտաքին քաղաքականությունը բարդ, բայց ճշգրիտ «վարժություն» է՝ մտածված ու չկանխամտածված հետևանքներով, որին չի կարելի թեթև վերաբերվել: Այն փորձագետները, ովքեր աշխատում են ԱՄՆ Պետդեպում ու աշխարհի տարբեր անկյուններում գտնվող դեսպանատներում, կարող են լույս սփռել այդ մութ հարցի վրա: Մինչդեռ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դա անել չի ցանկանում: Գործի՛ անցեք ու սկսե՛ք լուծել այն խնդիրները, որոնք դուք միայն ավելի եք բարդացնում ռազմաշունչ սպառնալիքներով՝ լարելով տարբեր պետությունների միջև առանց այդ էլ սրված հարաբերությունները», -եզրափակել է Սիմենսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին