Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի, որին կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ:
The Los Angeles Times-ի փոխանցմամբ, քայլերթը կսկսվի Պան Պասիֆիկ այգու մոտից ու կշարունակվի մինչև Թուրքիայի հյուպատոսարան՝ 1.5 մղոն խորհրդանշական երթուղով, որտեղ և ակցիայի մասնակիցները հանրահավաք կանցկացնեն՝ պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Պարբերականի փոխանցմամբ, երթի ընթացքում ելույթ կունենա Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ինչպես նաև՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսին էր ներկայացրել բանաձև, որով խնդրում էր Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կապված այս միջոցառման հետ, տեղի Տրանսպորտի դեպարտամենտն արդեն իսկ հայտարարել է որոշ փողոցներում երթևեկության ժամանակավորապես դադարեցման մասին: Նախորդ տարի այս քայլերթին մասնակցել էր մոտ 60.000 մարդ: