Ջահերով երթ Ախալքալաքում և Ախալցխայում
Ախալքալաքում նախօրեին տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: jnews.ge կայքը գրում է, որ Զորի Զորյան երիտասարդական միության կողմից կազմակերպված երթի մասնակիցները Ախալքալաքի բերդերից բարձրացել են մինչև քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Ջահակիրները պահանջում էին՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վերականգնել պատմական արդարությունը:
akhaltskha.net-ը գրում է, որ երեկ երեկոյան ջահերով երթ է տեղի ունեցել նաև Ախալցխայում: Երթի մասնակցները ջահերով շարժվել են դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացմանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերթն անցկացվել է
- Արցախում տեղի է ունեցել ջահերթ
- Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին