Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
Էրդողանի կառավարման ժամանակահատվածում, դժբախտաբար, թե տարածաշրջանային խաղաղության, թե թուրք հասարակության համար Թուրքիան խորացրեց անջրպետը՝ հաշտվելու իր ժողովրդի սեփական պատմության հետ: Ծեծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան գնաց ու խորացրեց ավելի շատ ժխտողականությունը և հեռացավ հաշտության լեզվով խոսելու փորձից:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի փորձում ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և կարող է ունենալ նման խիզախություն՝ առերեսվել սեփական պատմության հետ:
«Բայց, ի հակառակ դրա և հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, ու, առհասարակ, դատապարտողների քանակը և որակը: Ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, քանի որ այլ ճանապարհ չկա», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան