Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է
Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, պարտիայի ամբողջ ընթացքում Արոնյանը մեծ առավելություն է ունեցել, և Կարուանան միայն հրաշքով է կարողացել խուսափել պարտությունից:
Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյանի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ են մնացել միանգամից 1.5 միավորով:
Գերմանիայում անցկացված մրցաշարը Լևոն Արոնյանն անցել է առանց պարտության: Նա ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով և համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը՝ «Գրենկե Չեսս Կլասիկ» գերհզոր մրցաշարի հաղթող
- Լևոն Արոնյանը գլխավորեց GRENKE Chess Classic-ը
- Լևոն Արոնյանը հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին
- Մագնուս Կարլսեն – Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով
- Լևոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի առաջին տուրում կխաղա Գեորգ Մայերի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան