Նաիրա Կարապետյան․ Ապրիլի 24-ին մենք «ցեղասպանեցինք» Ագրամոնտին
«Շատ խորհրդանշական է, որ հենց ապրիլի 24-ին Ագրամոնտի հարցը բարձրացվեց ու սա եղավ մեր վրեժխնդրության մի արտահայտում։ Իհարկե, սա կատակ, բայց իրականում ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին այնպիսի իրավիճակ էր, երբ Ագրամոնտը, հասկանալով, որ հայտնվել է ծուղակում, փորձում էր կանոնակարգին հղում անելով փորձել խույս տալ հարցից։ Սակայն պատվիրակները շատ կոշտ քննադատեցին ու անգամ եղան մարդիկ, որ ասացին՝ բարոյական չէ շարունակել վարել նիստը, քանի դեռ հարցը չի քննարկվել։ 10 րոպե ընդմիջում խնդրելուց հետո պարոն Ագրամոնտն այլևս չվերադարձավ ԵԽԽՎ նախագահի աթոռին»,- Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։
Հարցին, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այսուհետ, պատգամավորն ասաց, որ պարզ կլինի այս շաբաթվա ընթացքում։ Նաիրա Կարապետյանը, սակայն, նշեց, որ ԵԽԽՎ կանոնակարգն այս պահին չունի որևէ մեխանիզմ՝ առանց նախագահի ինքնակամ հրաժարկանի նրան զրկել այդ պաշտոնից։
«Մենք կարող ենք քննադատել, գամել անարգանքի սյանը, բայց հրաժարականը պետք է լինի Ագրամոնտի որոշումը։ Անգամ ԵԺԿ խումբը, որը ներկայացրել է Ագրամոնտին, չունի ժամանակից շուտ նախագահի հետկանչի իրավունք։ Այս ճգնաժամը նաև բացահայտեց, որ մենք ունենք կանոնակարգային փոփոխությունների կարիք»,-ասաց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ միակ հույսը մնում է Ագրամոնտի «բարոյական կերպարը», ինչը բազմիցս ապացուցվել է, որ նա շատ հեռու է քաղաքական առումով բարոյական մարդ կոչվելուց։
Պատգամավորը հավանական է համարում, որ Ագրամոնտը կհղի «անկեղծ ներողություների» մի տարափ, ինչն արդեն իսկ սկսել է ու այդպիսով կփորձի խուսափել նախագաի պաշտոնից զրկվելուց։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ պատգամավորները պահանջեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտի իմփիչմենտը՝ Սիրիա այցելելու ու նախագահ Բաշար Ալ Ասադին հանդիպելու, ԵԽԽՎ-ն վարկաբեկելու համար։ Որոշվեց այս հարցով քննարկում անցկացնել վաղը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
- Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան