Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է:
Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք մատուցեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և գործադիր ու օրենսդիր մարմնի անդամներ:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին