Էրդողանի խոսնակ. Հայերի հետ կապված կարևոր քայլեր են կատարվել
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց ցեղասպանության խնդրին է անդրադարձել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ այսօր Ապրիլի 24-ի՝ «տեղահանության խնդրի» կապակցությամբ ծրագրեր են իրականացվում:
Նրա խոսքերով. «Հայերի հետ կապված կարևոր քայլեր են կատարել: Հայ համայնքի հետ հարաբերությունների հարցում ցանկացած ձևաչափով գեղեցիկ հարաբերություններ են ստեղծվել: Մեր ջանքերը շարունակություն են ունենալու: Այսօր Հայոց պատրիարքարանին նախագահի կողմից ուղերձ է հղվել: Փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից էլ այն եկեղեցում կատարված աղոթքի ժամանակ ներկայացվել է մեր հայ քաղաքացիներին: Մենք հայտարարել ենք, որ 1915 թվականի հայտնի դեպքերը դիտարկում ենք «համատեղ ցավի, արդար հիշողության» տեսանկյունից»:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ, նա իր ելույթում մեջբերել է Թուրքիայի նախագահի այսօրվա ուղերձից որոշ հատվածներ.
«Որպես տարածաշրջանի երկու հին ժողովուրդ՝ թուրքերն ու հայերը հազար տարի այս աշխարհագրության մեջ ուս ուսի են ապրել, կիսել համատեղ պատմությունն ու մշակույթը: Թե Օսմանյան կայսրությունում, և թե Թուրքիայի հանրապետության մոտ հարյուրամյա անցյալում հայ ժողովուրդը իր շատ արժեքավոր զավակներով իր նպաստն է բերել մեր երկրի զարգացման գործում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայերը որպես մեր երկրի ազատ ու հավասար քաղաքացիներ, երկրի սոցիալական, քաղաքական ու առևտրային կյանքում կարևոր դեր են ստանձնել»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
- Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին