ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտն այսօր ներողություն խնդրեց Սիրիա այցելելու ու Ասադի կողքին կանգնելու համար։ Սակայն նրա բացատրությունը չբավականացրեց խորհրդարանականներին։
Պատգամավորները պահանջում են հենց հիմա Ագրամոնտի հրաժարականը։ Ագրամոնտը, սակայն, ցանկանում է այն հետաձգել ու քննարկել բյուրոյում։
Պատգամավորները խստագույնս քննատադում են Ագրամոնտին ու պահանջում վստահության քվեարկություն՝ թույլ չտալով անցնել օրակարգի մյուս հարցերին։
Ագրամոնտն ընդմիջեց նիստը 10 րապեով։
Նշենք, որ սա աննախադեպ է ԵԽԽՎ պատմության մեջ, որի նախագահներն ընտրվում են ըստ խմբակցությունների միջև պայմանավորվածության ու փոխանցվում հերթականությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան