Ռաֆիկ Մանսուռ. Չեմ կարող նախագահ Թրամփից առաջ անցնել
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի համալիրում այսօր տուրք մատուցեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուռը:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել: Գիտեմ, թե այսօրը ինչ նշանակություն ունի Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի համար: Այսօր ԱՄՆ կառավարության և ժողովրդի կողմից այստեղ եմ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհված մեկ ու կես մլն հայերի հիշատակին: Այսօր ԱՄՆ նախագահի կողմից կլինի համապատասխան հայտարարություն օրվա հետ կապված»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դեսպանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն արժանին է մատուցում հայերին, որոնք նոր կյանք սկսեցին նաև ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունենալով նաև մեր երկրում վառ պահեցին հայերի հիշատակը:
Լրագրողների հարցին, թե արդյոք 1915 թ-ին տեղի ունեցածը Թրամփը կորակի որպես Ցեղասպանություն, նա պատասխանեց. «Չեմ կարող նախագահից առաջ անցնել»:
Հարակից հրապարակումներ`
- Թե հիմա Թուրքիան երբ կխոստովանի, մեղքն իրա վիզը. Մանվել Գրիգորյան
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում