ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։
Վեհաժողովի անդամները նստաշրջանի մեկնարկին քննադատեցին ու պահանջեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտի հրաժարականը՝ Սիրիա այցելելու ու ԵԽԽՎ-ին վարկաբեկելու համար։
Պատգամավորները պահանջում էին նաև քննարկում՝ Ագրամոնտի հետագա պաշտոնավարման հետ կապված։
Ագրամոնտը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, հեռացավ դահլիճից ու այլևս չվերադարձավ։
ԵԽԽՎ նախագահությունը ստանձնեց փոխանախագահը։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Սավիցկին հայտարարեց, որ խորհրդարանականների պահանջած քննարկումը, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը՝ ըստ ժամանակային հարմարության։
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնավարումն ավարտվում է այս տարվա վերջում։
ԵԽԽՎ-ն սկսեց օրակարգային հարցերի քննարկումը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
- Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան