Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։
Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարեց, որ նախորդ ամիս իր այցը Սիրիա, եղել է մեծ սխալ, այդ մասին ինքն այսօր բացատրություններ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյում ու պատրաստել նաև գրավոր բացատրություն։
Ագրամոնտը նշեց, որ այցը եղել է սխալ, որի համար նորողություն խնդրեց։
«Իմ առաջին սխալը վեհաժողովում այս այցի արձագանքների թերագնահատումն էր։ Ես միշտ կողմ եմ եղել երկխոսությանը, երբ հարցը վերաբերում է մարդու իրավունքներին։ Ես կարծում էի, որ ճիշտ է լսել Ասադին։ Երկրորդ սխալն այն էր, որ ես իմ այցի մասին նախապես պատշաճ չեմ տեղեկացրել Բյուրոյին ու քաղաքական խմբերի ղեկավարներին։ Երրորդ սխալն այն էր, որ ես թույլ տվեցի այս այցը մանիպուլյացիայի ենթարկել ռուսական լրատվամիջոցների կողմից։ Իմ այցը եղել է Իսպանիայի սենատի կողմից կազմակերպված»․-ասաց Ագրամոնտն ու ավելացրեց, որ քննադատում է Ասադի ռեժիմին ու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։
Ագրամոնտի ելույթից հետո հանդես եկան սոցիալիստների խմբի անդամներն ու պահանջեցին Ագրամոնտի իմփիչմենթը Սիրիա այցելելու համար։ Կրքերը թեժանում են, Ագրամոնտն ասաց, որ այն պետք է քննարկել բյուրոյում այսօր, սակայն խորհրդարանականները պահանջում են քննարկում նաև, թե ինչու է նա վարկաբեկում այս վեհաժողովը։ Ագրամոնտից պահանջում են հրաժարական ու հանձնել նախագահությունը փոխնախագահին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին