Էրդողանի ընտրած գիծը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից. Շավարշ Քոչարյան
Սահմանադրական փոփոխություններն, ըստ էության, վերջին քարը դրեցին Թուրքիայի դեպի Եվրամիություն ճանապարհին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այն գիծը, որն ընտրեց նախագահ էրդողանը, գիծ է, որը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից, տանում է Թուրքիան դեպի վատ իմաստով արևելյան բռնապետության»,- հավելեց նա:
Հարցին, թե այս փոփոխություններից հետո ի՞նչ սպասել հայկական հարցում, արդյո՞ք ժխտողականության քաղաքականությունը կշարունակվի, փոխարտգործախարարն ասաց. «Իրականում այդ ֆուտբոլային դիվանագիտությունը որոշակի առումով լակմուսային թուղթ էր, որը ցույց էր տալու՝ արդյոք Թուրքիան իրոք ձգտում է գնալ դեպի Եվրամիություն, թե Թուրքիայի նպատակը լրիվ այլ է: Պատահական չէ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայում, համընկան նաև այն գործընթացի հետ, որը կապված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են. Ա. Մինասյան
- Ռաֆիկ Մանսուռ. Չեմ կարող նախագահ Թրամփից առաջ անցնել
- Թե հիմա Թուրքիան երբ կխոստովանի, մեղքն իրա վիզը. Մանվել Գրիգորյան
- Ուշ թե շուտ Հայոց Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով
- Նուբար Աֆեյան. Ես լավատես եմ, Հայաստանի ապագան փայլուն է
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Աղվան Հովսեփյան. Պետք է ցույց տանք, որ ոչ միայն դիմակայել ենք, այլև զարգացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին