Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն անցել են ընտրությունների երկրորդ փուլ: ՏԱՍՍ-ը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23,75 տոկոսը, Մարին Լե Պենը՝ 21,53 տոկոսը:
Այսօրվանից սկսվում է նախընտրական քարոզարշավի նոր փուլը, պայքարն արդեն ընթանալու է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի միջև: Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, որի արդյունքում կորոշվի երկրի 25-րդ նախագահը, ով կփոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվել էր առաջադրվել երկրորդ հնգամյա ժամկետով:
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար 11 թեկնածու էր գրանցվել: