Աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն 2018 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է, որ աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պատվաստանյութ կփորձարվկի Գանայում, Քենիայում և Մալավիում 2018 թվականին։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութը պետք է ընդունել 4 անգամ՝ երեքը՝ ամիսը մեկ և չորրոդը՝ 18 ամիս անց։
Չնայած պատվաստանյութի լաբորատոր պայմանների հաջող փորձարկմանը՝ հայտնի չէ, ինչպես այն կօգտագործվի իրական աշխարհում։ Հեnց այդ պատճառով էլ այն կփորձարկվի միայն մի քանի երկրների բնակիչների վրա, ինչը թույլ կտա եզրակացություններ անել պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության մասին և մտածել հետագա գործընփացների մասին։