ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիային մոնիտորինգի տակ ներառելու հարցը
Այսօր եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։ Բավական քննադատական զեկույցում ասվում է, որ մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգված է երկրում արտակարգ իրավիճակի շարունակմամբ, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալմամբ, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներով։ Կոմիտեն առավել ևս մտահոգություն է հայտնում անցկացված սահմանադրական փոփոխություների առումով։
Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո զեկուցողները կոչ են անում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ։ Այս քայլն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։ Քննարկմանը ելույթ ունեցողների կարծիքները տարբեր են այս հարցում։
Պատգամավոր Զլոստ Նեմեթը ներկայացրեց ԵԺԿ-ի դիրքորոշումը, որն է` շարունակել հետ-մոնիտորինգային համագործակցությունը, մոնիտորինգի տակ տանելու փոխարեն։ Պատգամավորը նշեց, որ պետք է առավել ակտիվանան հարաբերությունները, որն «արդեն իսկ ընթացքում է՝ Թուրքիայում ձախողված հեղափոխությունից հետո ու որին աջակցում է ԵԽ գլխավոր քարտուղարը։ Նեմեթը կարծում է, որ Թուրքիայի հետ չպետք է տեղի ունենա այն, ինչ Ռուսաստանի Դաշնության, որի պատվիրակները բոյկոտում են ԵԽԽՎ-ն։
Պատգամավոր Շեննախը կողմ արտահայտվեց Թուրքիային մոնիտորնգի տակ ներառելու հարցում, հաշվի առնելով այնտեղ ստեղծված իրավիճակը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքն ու չունեն այդ որոշումները վիճարկելու հնարավորություն, լրագրողները ձերբակալված են։ Շեննախը նշում է, թե ինչպես կարող է Վրաստանը, Մոլդովան լինել Մոնիտորինգի, իսկ Թուրիքան հետ-մոնիտորինգային գործընթացում։
Զեկույցի վերաբերյալ ներկայացվել է 62 փոփոխությունների առաջարկ։ Զեկույցի քննարկմանը տրամադրվել է մոտ 3 ժամ, որից հետո տեղի կունենա քվեարկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան