ԵՏՄ-ում կստեղծվի գազի ընդհանուր շուկա
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կստեղծվի գազի ընդհանուր շուկա: համապատասխան ծրագիրը հավանության է արժանացել ԵՏՄ նավթի և գազի խորհրդատվական հանձնաժողովի կողմից:
Ինչպես նշվում է ԵՏՀ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում՝ ներկայացված ծրագրում հաշվի են առնված ԵՏՄ անդամ երկրների տնտեսական շահերը, այդ թվում՝ դրանց գազային շուկաների գործառնական և զարգացման առանձնահատկությունները, ազգային օրենսդրությունների տարբերությունները:
«Ընդ որում՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է», - իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով հանձնաժողովի անդամ Ադամկուլ Ժունուսովը:
Փաստաթուղթը ներառում է փոխկապակցված կազմակերպչական, տեխնոլոգիական և այլ միջոցառումների համալիր, որն ապահովում է Միության ընդհանուր գազային շուկայի ձևավորումը և բաղկացած է ավելի քան 30 միջոցառումներից: Դրանց մի մասը կապված է բորսայական առևտրի և գազի առքուվաճառքի կանոնների, գազի ընդհանուր շուկայում գնային և տարիֆային քաղաքականության իրագործման (այդ թվում՝ բորսայական և արտաբորսայական գնային ցուցիչների ձևավորում), անդամ երկրների գազային ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին