Թուրքիան վերադարձավ մոնիտորինգի տակ
Այսօր եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։ Մոտ 3 ժամ տևած զեկույցի քննարկումից հետո այն ընդունվեց 113 կողմ, 45 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։ Քննարկման հիմնական առանցքը Թուրքիային հետ-մոնիտորինգային գործընթացից մոնիտորինգի տակ ներառելու հարցն էր։
Այս առաջարկի դեմ Թուրքիան ներկայացրել է փոփոխություններ, սակայն դրանք քվերակությամբ մերժվեցին՝ չնայած Թուրքիայի ներկայացուցչի՝ ԵԽԽՎ պատվիրակներին ուղղված հորդորին, որ Թուրքիային դեպի մոնիտորինգ հետ տանելը կարող է վատ արձագանք ունենալ Թուրքիայում։
Զեկույցի հաստատմամբ Թուրքիան վերադարձավ մոնիտորինգի գործընթաց, ինչը կարելի է համարել հետընթաց։ Թուրքիան եղել է ԵԽ մոնիտորինգի տակ 1996-ից 2004թթ․-ներին։ Մինչ այժմ ԵԽ 47 անդամ երկրներից 10-ն էր գտնվում մոնիտորինգի տակ։
Զեկույցի ընդունումից հետո Թուրքիայի ներկայացուցիչը ձայն խնդրեց, սակայն նիստը վարողը մերժեց։