Փոստանջյան. Տրանսպորտի ոլորտում պետք է հիմնովին փոխվի քաղաքականությունը
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր քարոզարշավի շրջանակում վաղ առավոտյան այցելել էր Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներ:
«Հասարակական տրանսպորտի ոլորտում հիմնովին պետք է փոխվի քաղաքականությունը: Անցած տարիներին իրականացրած քաղաքականությունն ու առկա վիճակն անթույլատրելի է»,-ասաց Փոստանջյանը:
Նրա գնահատմամբ, այն ինչ ունենք այս ոլորտում չի համապատասխանում քաղաքակիրթ պետության, հասարակության պահանջներին: Փոստանջյանի խոսքով, իրավիճակը փոխելու համար բավարար ֆինանսական միջոցներ կան:
«Մենք չենք կարող մեղադրել ոչ վարորդին, ոչ մեր քաղաքացիներին: Մարդիկ շտապում են աշխատանքի, բայց երթուղային տաքսի չկա»,-ասաց Փոստանջյանը:
Ավագանու անդամներից մեկը հաշվեց, որ թիվ 67 համարի երթուղային միկրոավտոբուսում 33 մարդ կա:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը՝ «Մալաթիա» տոնավաճառում
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- Զարուհի Փոստանջյան. «Ես չեմ պատրաստվում երգել քարոզչության ընթացքում». «Առավոտ»
- Մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան