«Ահա սա է կյանքի ոգին». Հնդկաստանի փոխնախագահը՝ Ծիծեռնակաբերդում
Պաշտոնական այցով Երևան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց անմար կրակի մոտ:
Հնդկաստանի փոխնախագահին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելու ճանապարհին Մոհամմադ Համիդ Անսարին նկատեց հուշահամալիր այցելող փոքրիկ տղային, բռնեց երեխայի ձեռքն ու դիմելով Նալբանդյանին՝ ասաց. «Ահա սա է կյանքի ոգին»։
Այնուհետև թանգարանում բարձրաստիճան հյուրը ծանոթացավ Ցեղասպանության պատմությանը, գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Այս հուշակոթողը հանդիսավոր վկայությունն է այն հայերի, ովքեր ենթարկվել են ծանր բռնությունների: Բռնությունների բացակայության, հանդուրժողականության և ճանաչման շնորհիվ միայն մենք կարող ենք խաղաղ և ներդաշնակ ապագա կառուցել»,-գրել է Անսարին:
Հնդկաստանի փոխնախագահի այցը Ծիծեռնակաբերդում ավարտվեց Հիշողության պուրակում ծառատունկով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին