Թրամփը շարունակեց իր նախորդների գիծը. Կիրո Մանոյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձով շարունակեց իր նախորդների գիծը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Թրամփի ելույթը ազդակ էր, թե ինքը հանձնառու չէ որևէ բան անելու, քանի որ Թուրքիայի վրա էլ չի ցանկանում մեծ ճնշում գործադրել։
«Թրամփը լինելով Թրամփ՝ բավականին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ոչ միայն մեր հարցում, այլև ընդհանրապես։ Դրա համար պետք չէ եզրակացություն անել, թե սրանից այն կողմ այլ բան չի ասի»,- ասաց Մանոյանը՝ նշելով, որ Սպիտակ տունը բավականին խնդրահարույց է նաև ինքն իր հարցերով։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ ԱՄՆ-ում հայ համայնքը և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում են հնարավոր բոլոր միջոցները գործադրել՝ Սպիտակ տան հետ աշխատելու։
«Բայց արդեն ամերիկահայերն ավելի հեշտ աշխատում են օրենսդիրի տարբեր շրջանակների հետ։ Բնականաբար, ամերիկահայ համայքի քաղաքական օրակարգը չի սահմանափակվում միայն Ցեղասպանության հարցերով, կան տարբեր հարցեր՝ սկսած Հայաստանի հետ հարաբերությունների սերտացում տարբեր բնագավառներում, Արցախի հարց, բայց սրանց մեծ մասն էլ կախված է նրանից, թե ԱՄՆ-ը ինչ հարաբերություններ կունենա ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի ու այլ պետությունների հետ, քանի որ Միացյալ Նահանգների համար Հայաստանն ու հայությունը ինչ-որ տեղ մաս են կազմում ավելի մեծ խնդիրների, հարաբերությունների»,-մանրամասնեց Մանոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահի հայտարարությունը
- Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որակել է «միակողմանի և հայկական պնդումներին տուրք տվող»
- ԱՄՆ նախագահ. Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան