Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար: