Տոնավաճառներում հարկային «տեռորը» շարունակվում է. «Ժամանակ»
Տոնավաճառների աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի։ Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են, որպեսզի հարկային մարմնի աշխատակիցները դուրս գան տոնավաճառներից ու տեղի անտեղի չտուգանեն։ Այս մասին գրել է «Ժամանակ»-:
«Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո ոչինչ չի փոխվել։ Հարկային աշխատակիցները նույն ինտենսիվությամբ ստուգումներ են իրականացնում և տեռորի ենթարկում տոնավաճառի աշխատակիցներին: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ տոնավաճառի աշխատակիցներին «քշել» վարչապետի և Սամվել Կարապետյանի համատեղ նոր կառուցվող տոնավաճառի տարածք, որը գործելու է «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմաց»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան